Սյունիքի մարզպետը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է սեպտեմբերյան պատերազմի օրերին մարզում ստեղծված իրավիճակը
copy image url

Սյունիքի մարզպետը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է սեպտեմբերյան պատերազմի օրերին մարզում ստեղծված իրավիճակը

Ներքին 2 տարի առաջ - 19:46 11-10-2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին։ Այս մասին հայտնում են Սյունիքի մարզպետարանից։

Մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ այս դժվարին ժամանակահատվածում Սյունիք այցելելու համար՝ նշելով, որ միջազգային գործընկերների այցերն ու աջակցությունը շատ կարեւոր են մարզային իշխանության համար։

Պատասխանելով դիվանագետի հարցերին՝ Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է սեպտեմբերյան պատերազմի օրերին մարզում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ դրա հետեւանքներով առաջ եկած բարդությունները, որոնց առնչվում են Սյունիքն ու նրա բնակիչները։

«Անշուշտ բոլորս ենք ցնցված նրանից, ինչ կատարվեց սեպտեմբերին, – ասաց Նիկո Սխերմերսը, – դրա համար էլ այցելել եմ Սյունիք, որպեսզի տեղում իմանամ, թե ինչ է կատարվել ու կատարվում»։

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են մի շարք թեմաներից, որոնք վերաբերում էին անվտանգային, քաղաքական հարցերի, նաեւ կրթությանը, գյուղատնտեսությանը, տնտեսական, համայնքային զարգացմանը եւ այլն։ Դեսպանը նաեւ ներկայացրել է այն ոլորտները, որոնց ուղղությամբ Նիդերլանդների դեսպանատունը պատրաստակամ է աջակցել մարզին։

«Սյունիքը կարեւոր է ու միշտ մեր ուշադրության կենտրոնում է», – հանդիպման ավարտին ասել է բարձրաստիճան դիվանագետը։