Երևանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ այս շաբաթ այցելելու է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան:
«Այցերի ընթացքում կհավաքագրենք խնդիրներն, ու երևանցիների հետ միասին կգտնենք դրանց լուծումները: Տեղում ծանոթանալու եմ նաև համայնքում տարվող աշխատանքներին և դրանց կատարման որակին: Երևանը պետք է լինի մարդկա՛նց համար քաղաք, և դրան են ուղղված մեր բոլոր նախաձեռնությունները»,- գրել էր նա:
Որոշ ժամանակ առաջ էլ Տիգրան Ավինյանը հանդիպել է Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ։
Oragir.news-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լևոն Սարդարյանն այս մասին ասաց․
«Տիգրան Ավինյանը նոր է ընտրվել Երևանի փոխքաղաքապետ, հիմա ինքը բոլոր վարչական շրջաններ, իմ իմանալով, հերթով այցելելու է, քանի որ իր կուռացիոն գծերի հետ կապված՝ շինբարեկարգում, վարչական շրջանների ղեկավարների հետ աշխատանք, մշակույթ և այլն, և այլն, քանի որ ամենալավ տարբերակը այդ աշխատանքներին հենց տեղում ծանոթանալն է, ընտրվել է այդ աշխատաոճը, բնականաբար դա արվում է Երևանի քաղաքապետի իմացությամբ։ Երևանի քաղաքապետարանում առանձին անհատների խնդիր չկա»։
Հարցին, թե Ավինյանի հավաքագրած խնդիրների լուծումը տրվում է համատե՞ղ, թե՞ ինքն է լուծում միայնակ, Սարդարյանն ասաց. «Բնականաբար համատեղ»։