Պրահայում ավարտվել է «Եվրոպական քաղաքական համայնքի» գագաթնաժողովը, որտեղ զրուցել են Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները։ Փաշինյանը նաև հանդիպում է ունեցել առանձին Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, վերջինս էլ նշել է, որ Փաշինյանի հետ հանդիպումն անցել է անկեղծ միջավայրում։
Համացանցում արդեն երկու օր է` քննարկվում են եռակողմ «ջերմ» լուսանկարները, որոնք զայրացրել են օգտատերերին, իսկ մասնագետներին ևս մեկ անգամ առիթ տվել համոզվելու, որ հանդիպումը որևէ արդյունք էլ չի՛ տալու։
Սակայն Նիկոլ Փաշինյանի աջակիցները, անկախ նրանից՝ տեղյակ են հանդիպման վերաբերյալ մանրամասներին, թե ոչ, միևնույն է, կարծել են, որ եթե բանակցողը Փաշինյանն ու իր թիմն են, միևնույն է, ամեն բան հրաշալի է անցել։
Oragir.news-ն առանձնացրել է դրանցից մի քանիսը։ Փաստորեն, 44-օրյա պատերամը, Արցախի կորցրած տարածքները, վտանգված անկախությունը Նիկոլ Փաշինյանի աջակիցների համար շարունակում է մնալ ոչինչ։
«Միրզոյանը ուշադիր նայում ա Նիկոլին, մտքի մեջ ասում ա՝ հանկարծ չչափալախի, գործերնիս խառնվի, ասում ա՝ էս ինչքան ա նվիրված մեր հայրենիքին մեր Վարչապետը»։

«Ապուշի հայացքն ասում ա՝ կներես, Նիկոլ ջան, ․․․․ք եմ կերել»։

«Ժողովուրդ ջան, էս ինչ ա, սենց նստած իրար հետ խոսում են, քեֆս բերեց վարչապետիդուխը, տեսնենք արդյունքը ոնց կլինի․․․․»։