Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում. Շրջակա միջավայրի նախարարության կոչը այցելուներին
copy image url

Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում. Շրջակա միջավայրի նախարարության կոչը այցելուներին

Ներքին 2 տարի առաջ - 22:17 07-10-2022
«Ջրվեժ» անտառպարկում բռնկված հրդեհը՝ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և հրշեջ ծառայության աշխատանքի շնորհիվ, արագ մարվել է:

Այսօր «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում ժամը 19:26-ին խոտածածկ տարածքում բռնկվել էր հրդեհ:

Հրդեհի տարածումը դեպի ծառածածկ տարածք կանխվել է: Այրվել է շուրջ 100 քմ խոտածածկ տարածք:

Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և քաղաքացիներին կոչ անում.

«Հարգելի քաղաքացիներ, «Ջրվեժ» անտառպարկի այցելուներ, հատկապես հրդեհավտանգ շրջանում, հորդորում ենք ուշադիր լինել. ծխախոտի մնացորդներ չնետել խոտածածկ տարածք և հետևել հակահրդեհային բոլոր կանոններին»:

Ամենից շատ դիտված