Ռուստամ Բադասյանի հրամանով՝ հարկային ծառայության մի շարք աշխատակիցների շնորհվել են արտահերթ հատուկ կոչումներ
copy image url

Ռուստամ Բադասյանի հրամանով՝ հարկային ծառայության մի շարք աշխատակիցների շնորհվել են արտահերթ հատուկ կոչումներ

Ներքին 2 տարի առաջ - 20:00 07-10-2022
Հարկային ծառայությունը նշում է հիմնադրման 31-րդ տարեդարձը: Պետական եկամուտների կոմիտեում այսօր տեղի է ունեցել հարկային համակարգի ստեղծման 31-րդ ամյակին նվիրված միջոցառում:

Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից՝ նշելով․

«ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, շնորհավորելով հարկային ծառայողներին, կարևորել է յուրաքանչյուրի ներդրած ջանքերը՝ հարկային ծառայության կայացման գործում:

Կոմիտեի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ համատեղ ջանքերով 2022 թ. 9 ամիսների ընթացքում հաջողվել է ապահովել հարկային եկամուտների 77 միլիարդ դրամի գերակատարում: Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել հարկային ծառայողներին կատարված բարդ աշխատանքի համար, ընդգծելով, որ համակարգի ձեռքբերումները բարձր են գնահատվում Կառավարության, ինչպես նաև հանրության կողմից: Կոմիտեի ղեկավարն ընդգծել է համակարգի առջև դրված խնդիրները հետագայում ևս համատեղ աշխատանքով արդյունավետ և հաջողությամբ իրականացնելու կարևորությունը:

Այնուհետև տեղի է ունեցել հարկային ծառայության աշխատակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրամանով, հարկային մարմնի առջև դրված խնդիրների լուծման, բարձր մասնագիտական կարողություններ դրսևորելու, հարկային գործի բնագավառում ներդրած ավանդի և ծառայակիցների շրջանում ունեցած հեղինակության համար ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության պատվավոր հարկային ծառայող» կրծքանշանով։

Հարկային համակարգի ստեղծման կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար, ՊԵԿ նախագահի հրամանով, հարկային ծառայության աշխատակիցների շնորհվել են արտահերթ հատուկ կոչումներ, միաժամանակ մի շարք աշխատակիցների հայտարարվել է «Շնորհակալություն»»:

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին