Արցախն ու Սյունիքը միշտ էլ փորձել են նվաճել, յուրացնել, բայց չի ստացվել. ՀՀԿ պատգամավոր

Ներքին 2 տարի առաջ - 14:50 07-10-2022
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանն այսօր կատարել է ֆեյսբուքյան գրառում: Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի թվիթերյան վերջին գրառմանը, Զաքարյանն ասել է. «Ահա թավշյա «հեղափոխության» միակ նպատակը: 2018թ. ապրիլից, Հայաստանը բռնեց կործանման ճանապարհը, բայց դա հավերժ չէ:

Ալիևը և իր հայաստանյան ներկայացուցիչ նիկոլականները թող շատ չուրախանան: Հարավային Կովկասում ամենահաջողակ երկիրը կրկին դառնալու է Հայաստանը: Ոչ ոք թող չերազի, որ Հայաստանի կամ Արցախի ողբերգության հաշվին է կառուցելու է իր երկրի բարեկեցությունը:

Արցախն ու Սյունիքը միշտ էլ փորձել են նվաճել, յուրացնել, բայց չի ստացվել: Միշտ էլ դա փորձել են անել «հայ» դավաճանների միջոցով, բայց դավաճանները հավերժ չեն:

Մերօրյա նիկոլներն էլ կանցնեն, քաղաքականության ցեխի հետ կշաղախվեն ու կնետվեն պատմության աղբանոցը: Իսկ Սյունիքն ու Արցախը միշտ եղել են, կան ու լինելու են հայկական»:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում