Քութայիսիի միջազգային օդանավակայանը երկու շաբաթով կփակվի. թռիչքները կիրականացվեն Թբիլիսիի օդանավակայանից
copy image url

Քութայիսիի միջազգային օդանավակայանը երկու շաբաթով կփակվի. թռիչքները կիրականացվեն Թբիլիսիի օդանավակայանից

Արտաքին 2 տարի առաջ - 11:42 06-10-2022

Հոկտեմբերի 10-ից Քութայիսիի միջազգային օդանավակայանը երկու շաբաթով կփակվի թռիչքուղու նորոգման նպատակով։

Օդանավակայանների միության ղեկավար Թամար Արչուաձեի խոսքով՝ ուղևորներն այս ընթացքում կօգտվեն Թբիլիսիի օդանավակայանից, հայտնում է Ալիք մեդիան:

«Երկշաբաթյա աշխատանքների ավարտից հետո աշխատանքները կշարունակվեն շաբաթական 2 օր՝ 12 ժամով փակելու միջոցով։ Նայած, թե որքանով կհաջողվի աշխատանքը ամբողջությամբ ավարտել այս երկու շաբաթվա ընթացքում:
Քութայիսիի օդանավակայանից անցկացվելիք թռիչքները կիրականացվեն Թբիլիսիի օդանավակայանից։ Մեր աշխատակիցները նույնպես կժամանեն Թբիլիսիի օդանավակայան, որպեսզի օգնեն օդանավակայանին` հաջողությամբ իրականացնել այս երկշաբաթյա ուղևորափոխադրումները», — ասել է Արչուաձեն։

Հարցին, թե օդանավակայանի փոփոխությունն ազդե՞լ է տոմսերի գնի վրա, Արչուաձեն պատասխանել է, որ այդ գործոնը չի ազդի գնի վրա։

Ամենից շատ դիտված