Սլովակիայի իշխանությունները հայտարարել են 2 շաբաթով համազգային լոքդաուն մտցնելու մասին։ Այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Ռիխարդ Սուլիկը։
Լոքդաունը կսկսվի նոյեմբերի 25-ից և կներառի մի շարք սահմանափակող միջոցներ՝ գիշերը տնից դուրս գալու արգելք, զանգվածային մշակութային և սպորտային միջոցառումների չեղարկում, սրճարանների և ռեստորանների, ինչպես նաև խանութների փակում, բացառությամբ մթերային և առաջին անհրաժեշտության ապրանքների խանութների։
Նրանց համար, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ կամ հիվանդացել են, թույլատրելի խանութների ցանկը կլինի մի փոքր ավելի մեծ, քան նրանց համար, ովքեր չունեն պատվաստման կամ նախկինում հիվանացած լինելու մասին։