Հայաստանին ներկայացվելու են նոր զիջումների պարտադրանքներ․ Ռուբեն Մելքոնյան
copy image url

Հայաստանին ներկայացվելու են նոր զիջումների պարտադրանքներ․ Ռուբեն Մելքոնյան

Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 23:59 05-10-2022
Վաղը Պրահայում կայանալիք Փաշինյան-էրդողան հանդիպումից Հայաստանի համար նպաստավոր որևէ բան ակնկալել դժվար է կամ, նույնիսկ կարող ենք ասել, անհնար է։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Ինչպես ինքը ձևակերպեց, սա Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ճնշումների ու պարտադրանքների հերթական արարն է լինելու։

«Էրդողանն այս պահին գտնվում է իր քաղաքական, կարելի է ասել, ինքնավստահության գագաթնակետին։ Նա իրավամբ հիմա համարվում է աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը։ Երևի առաջին հնգյակում հաստատ տեղ ունի։ Հատկապես Արցախյան պատերազմից հետո Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումները Հայաստանի ու այս տարածաշրջանի նկատմամբ էլ ավելի են ագրեսիվացել։ Այս ամբողջի համապատկերում պարզ է, որ Հայաստանին ներկայացվելու են նոր զիջումների պարտադրանքներ, նաև հին թուրքական նախապայմաններն են նորացված դրվելու սեղանին՝ ուղղակի կամ անուղղակի։ Այս իրավիճակում, երբ բանակցությունների մի կողմում հմուտ քաղաքական գործիչ և բավական լուրջ քաղաքական «զինանոցով» Էրդողանն է, իսկ մյուս կողմում ոչ հմուտ, պարտված գործիչ է, որն այդ և նախորդ բանակցություններին գնում է քաղաքական ու դիվանագիտական դատարկ «զինանոցով», իմ ակնկալիքները, ցավոք սրտի, վատատեսական են»,- ասաց թուրքագետը։

Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ հատկապես պատերազմից ու Շուշիի հռչակագրի ստորագրումից հետո Թուրքիայի և Ադրբեջանի պահանջներն ու նպատակները դարձել են նույնական։ Ընդ որում, այդ պետությունների ղեկավարներն այդ մասին հայտարարում էլ են բացեիբաց։ Ըստ թուրքագետի՝ սա նշանակում է, որ մեր առջև դրվող պարտադրանքները լինելու են ոչ միայն թուրքական, այլև թուրք-ադրբեջանական։

«Դրանց մեջ մտնում են, այսպես կոչված, «Խաղաղության պայմանագիրը», Ադրբեջանի կազմում Արցախի ներկայությունը ճանաչելը, ադրբեջանական սցենարով դեմարկացիա-դելիմիտացիա, «Զանգեզուրի միջանցքի» հարց։ Դրան գումարած՝ թուրքական հին նախապայմանները՝ Կարսի պայմանագրի ճանաչում, Հայոց Ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման դադարեցում կամ թուլացում։ Սրանք հայտնի՛ պայմաններն ու պարտադրանքներն են։ Բայց կարող են լինել տարատեսակ այլ պարտադրանքներ ևս։ Օրինակ՝ մենք տեսնում ենք, որ այդ «հավաստի աղբյուրի»՝ երեկ հրապարակած ադրբեջանական պահանջների մեջ մտնում էին նաև նոր իրողություններ՝ Արցախյան առաջին պատերազմում անհետ կորածների ճակատագրի հստակեցում, մեղավորների պատժում և այլն։ Այսինքն, թուրք-ադրբեջանական պարտադրանքները Հայաստանի հանդեպ իրոք կարող են լինել անվերջանալի։ Իսկ դրանց դիմագրավելու հայկական «զինանոցի» տարրերն ուղղակի գոյություն չունեն։ Ե՛վ օբյեկտիվ պատճառով, որովհետև Հայաստանը պարտված է, և՛ սուբյեկտիվ, որովհետև Հայաստանը ներկայացնում են այս ոճի իշխանություններ, քաղաքական գործիչներ և դիվանագետներ, որոնք իրենց պաշտոնին հասել են քայլելու շնորհիվ»,- ասաց թուրքագետը։

Փորձագետը շեշտում է․ այս պայմաններում խոսել խաղաղության մասին ուղղակի անտրամաբանական է։ Իսկ խաղաղության դարաշրջանի մասին խոսակցություններն, ըստ նրա, ինքնախաբեությունից ծնված գաղափարներ են և կապ չունեն իրականության հետ։ «Հնարավոր չէ խաղաղության հաստատել հայ զինվորի դիակն անդամահատող ադրբեջանական հասարակության հետ։ Որովհետև այդ դիակի անդամահատումը հատուկ է ադրբեջանական հասարակական մտածողության մեծ մասին։ Այսինքն՝ հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովն իրենց հերոսն է, հետևաբար այդ հասարակության արժեհամակարգն ու կրթական համակարգն ամեն օր նոր դահիճներ է ծնում։ Եվ, այս պարագայում, երևի թե հիվանդ երևակայության պետք է ունենալ՝ այդ (խաղաղություն – խմբ․) տերմինը բարձրաձայնելու համար»,- հայտարարեց նա։

Դեռևս ամիսներ առաջ երկու երկրների միջև ձեռք բերված՝ սահմանները 3-րդ երկրների քաղաքացիների համար բացելու և օդային բեռնափոխադրումների վերաբերյալ պայմանավորվածությունները, թուրքագետի խոսքով՝ «իմիտատիվ» բնույթ էին կրում։ Ըստ նրա՝ այդպիսով փորձ էր արվում կայացած մի քանի հանդիպումներից հետո որևէ արդյունք ներկայացնելու հանրությանը։

«Կարծում եմ, որ իրական նպատակը Հայաստանից սպասվող զիջումների թուրքական ամբողջական փաթեթն ստանալն է։ Ինչ վերաբերում է հատուկ ներկայացուցիչերի հանդիպումներին, ապա սպասվում է, որ դրանք կարող են կայանալ Հայաստանում կամ Թուրքիայում կամ էլ սահմանին։ Էնպես որ, սա վերածվում է ոչ թե միջազգային միջնորդներով ուղեկցվող գործընթացի, այլ հայ-թուրքական ուղիղ գործընթացի։ Այստեղ հաղթող, ագրեսիվ և ուժեղ Թուրքիան պետք է բանակցի պարտված, ո՛չ պրոֆեսիոնալ և թույլ Հայաստանի և նրա իշխանությունների հետ»,- ասաց փորձագետը։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին