«Լավ կլինի վերլուծեք՝ այնտեղ ինչ է գրված եւ համբերությամբ զինվեք». Եղոյանը՝ «ՀԺ»-ի հայտնի հոդվածաշարի մասին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:51 05-10-2022
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը չցանկացավ պատասխանել «Հայկական ժամանակ» թերթում հավաստի աղբյուրը վկայակոչելով հոդվածաշարի վերաբերյալ հարցերին:

«Դուք գիտեք, որ ես այդ հարցին չեմ պատասխանելու: Ինձ ճանաչելով պետք է իմանաք, թե ես ամեն ինչը երբ ու ոնց եմ ասում: Ես պատասխանում եմ այն ժամանակ, երբ ես եմ ցանկանում ինչ-որ բան ասել, ոչ թե ձեր հարցերին եմ պատասխանում»,-ասաց նա:

Հարցին, թե Հայաստանն ի՞նչ է անում, որ այդ հոդվածում ներկայացված Ադրբեջանի 5 պահանջները չկատարվեն եւ արդյոք բացառում է, որ երբեւէ այդ պահանջները կկատարվեն, Եղոյանը պատասխանեց. «Համբերություն ունեցեք, լավ կլինի վերլուծեք՝ այնտեղ ինչ է գրված եւ նաեւ մյուս ինֆորմացիաները վերլուծեք, համբերությամբ զինվեք եւ մեր հանրությանը համբերությամբ զինեք՝ դիմակայելու կամքով, ոչ թե հատվածական հարցեր տվեք»:

Հիշեցնենք, որ օրերս «Հայկական ժամանակ» թերթը վկայակոչելով հավաստի աղբյուրը, գրել էր, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ:

Դրանք հետևյալն են.

1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում

2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:

3. Միջանցք Հայաստանի տարածքով

4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)

5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում