Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արցախն իսկապես շատ ծանր է: Այն վահան է, որը դարեր շարունակ պաշտպանել է Հայաստանը և ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը։ Իսկ վահանը ծանր է լինում։ Ընդ որում, Արցախը ոչ միայն ռազմա-ռազմավարական ու աշխարհաքաղաքական վահան է, այլեւ բարոյական ու արժեքային վահան։ Բայց կարո՞ղ է նման ծանրությունը բեռ լինել։ Վահանը բեռ համարող ժողովուրդը դատապարտված է, և պատմությունը նման բազմաթիվ օրինակներ գիտի»: