Ռաիսիի համոզմամբ` Իրանին մեկուսացնելու թշնամիների մտադրությունը ձախողվել է
copy image url

Ռաիսիի համոզմամբ` Իրանին մեկուսացնելու թշնամիների մտադրությունը ձախողվել է

Արտաքին 2 տարի առաջ - 12:03 03-10-2022

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իրանի թշնամիների կողմից նոր դավադրություն մշակման նպատակը երկրի զարգացմանը խոչընդոտել է։ Իրանական «IRNA» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռաիսին ասել է, որ վերջիններս գործում են Թեհրանին մեկուսացնելու նպատակով, սակայն այդ հարցում ևս ձախողվել են։

Ռաիսին իր խոսքում մեղադրել է արևմտյան լրատվամիջոցներին` Իրանի նկատմամբ երկակի ստանդարտներ կիրառելու համար։ Նրա խոսքով` չնայած Իրանում 22-ամյա կնոջ մահվան դեպքը ամբողջությամբ քննվում է, ինչի մասին բոլոր պաշտոնյաները հայտնել են, այնուամենայնիվ, Իրանի թշնամիները փորձում են շեղել հանրային կարծիքը։

Նա մասնավորապես ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Աֆղանստանի դպրոցներից մեկում ամերիկյան աջակցությունը վայելող ահաբեկիչների կողմից աղջիկների խումբ է սպանվել և «ինքնահռչակ ակտիվիստների կողմից որևէ արձագանք չի եղել»։ «Արևմուտքի կողմից մարդու իրավունքների և հատկապես կանանց իրավունքների նկատմամբ հարգանք պահանջելն ընդունելի՞ է»,- հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահը։

Վերջինս անդրադառնալով նոր դավաճանություն մշակելու նպատակներին, ընդգծել է, որ Իրանի թշնամիները սկսեցին փորձել երկիրը մեկուսացնել, երբ Թեհրանը հաղթահարում էր տնտեսական խնդիրները, ակտիվանում տարածաշրջանում և աշխարհում: Նրա համոզմամբ` վերջիններս իրենց դավադրության մեջ ձախողվել են։