8-9 ռազմագերու գնդակահարությանը միջազգային հանրությունը պետք է արձագանքի  համաչափ կերպով՝ դեպքի կրկնվելը կանխելու համար
copy image url

8-9 ռազմագերու գնդակահարությանը միջազգային հանրությունը պետք է արձագանքի համաչափ կերպով՝ դեպքի կրկնվելը կանխելու համար

Ներքին 2 տարի առաջ - 13:59 02-10-2022
Տելեգրամ ալիքներում տարածվում է մի տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են անզեն հայ զինծառայողների: Տեսանյութին է անդրադարձել նաեւ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը եւ իր թվիթերյա էջում գրել է. «Եթե ապացուցվի, որ այս տեսանյութը իրական է, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի եւ որի մեղավորները պետք է պատժվեն»:

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է ՄԻԵԴ-ում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավաբան Սիրանուշ Սահակյանի հետ՝ հարցնելով, թե որպես հայ ռազմագերիների իրավունքների ներկայացուցիչ ի՞նչ է պատրաստվում անել՝ պատասխանեց. «Բնականաբար, տեսանյութն արդեն դիտել ենք։ Մենք բնականաբար ընթացող գործերով տեղեկացրել ենք, որ ցույց տանք, թե Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների կյանքի վտանգներն ինչքան իրական և անմիջական են՝ նման վայրագությունների պայմաններում և կարևոր խնդիրն այն է, որ նախկինում էլ բարձրաձայնել ենք՝ անհատական և խմբակային գնդակահարությունները, գերեվարված անձանց նկատմամբ վերաբերմունքը, բայց այդ առնչությամբ դեռևս պատժամիջոցներ իրավաքաղաքական չեն կիրառվել Ադրբեջանի և մեղավորների նկատմամբ և այստեղ նաև պատասխանատու է միջազգային հանրությունը, որը փաստերին տեղյակ լինելով՝ ոչ համարժեք արձագանք է տվել»։

Անդրադառնալով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարություանը՝ ասաց. «Իր հայտարարութունն այն է, որ եթե պարզվի, որ տեսանյութն իրական է, պետք է մեղավորները պատժվեն, բայց իր աշխատակազմի տնօրինության տակ կան այդ միջադեպերով անհերքելի ապացույցներ, ինչը մենք իրենց տրամադրել ենք։ Այսինքն սա առաջինը չէ, վերջինն էլ չէ։ Մնում է հասկանալ, թե ինչպես են արձագանքում համաչափ կերպով, որպեսզի կանխվի այդ դեպքերի կրկնողությունը։ Հիմա մենք դա օգտագործելու ենք, ուղղակի օգտագործելուց առաջ շատ հանգամանալից փաստահավաքություն ենք իրականացնում, և խնդիրը ոչ թե տեղանքը, դիրքը պարզելն է, այլ նաև ներգրավված անձանց նույնականացնելն է ։ Հիմա այդ աշխատանքներն ավարտվելուց հետո անպայման շատ հիմնավոր կերպով այդ խնդիրները բարձրաձայնվելու են թե՛ միջազգային ատյաններում, և թե՛ ոչ դասական հարթակներում, որոնք ունեն գործիքներ՝պպատժամիջոցներ կիրառելու հանցագործ ռեժիմի նկատմամբ։ Տեսանյութում խոսքը կարծես թե ութ-իննը ռազմագերի կա, բայց սա էլ է ստուգվում»։

Հիշեցնենք, որ տեսանյութի հետ կապված ՊՆ-ից հայտնել են, որ տեղանքի և ժամանակագրության վերաբերյալ այս պահին որևէ հստակ տվյալ չեն կարող հայտնել, այժմ համապատասխան մարմիններն ուսումնասիրում են տեսանյութը, իսկ իսկության մասով, որևէ կասկած չկա, ադրբեջանական զինված ուժերին բնորոշ ձեռագիր է:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում