Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից․ Նիկոլ Փաշինյան
copy image url

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից․ Նիկոլ Փաշինյան

Ներքին 2 տարի առաջ - 21:44 30-09-2022
«Ինչքան սուր է իրավիճակը, այնքան ավելի սուր է խաղաղության անհրաժեշտությունը։ Խնդիրը «խաղաղության դարաշրջան» ստեղծելն է, և դա մի առաքելություն է, որը մենք պետք է իրականացնենք»,- տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին խոսելիս ասաց Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։

«Մենք պետք է այնպես անենք, որ խաղաղությունը տարածաշրջանի համար դառնա ընդհանուր շահ։ Մեր հանրապետության պատմության մեջ դժվար կլինի գտնել երեք ամիս, որ սահմանին չեն կրակել։ Խաղաղությունը անհրաժեշտություն է, և մենք պետք է գնանք դրա ետևից։ Ստորագրվելիք որևէ փաստաթուղթ սեղանին չկա։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից։ Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը` իր ընտրված ներկայացուցիչների միջոցով։ Սահմանների դեմարկացիան առանձին գործընթաց է, բայց դելիմիտացիան շատ արագ կարելի է իրականացնել։ Միջազգային մոնիթորինգային որոշակի դիտորդական մեխանիզմ պետք է լինի, որը կապահովի միջազգային երաշխավորությունը սահմանային իրավիճակին։ ՀԱՊԿ անվտանգության խորհուրդը պետք է արձանագրի Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ակտը»,- ասել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի