Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ. դատարանը հրաժարվել է նրան ազատ արձակել
copy image url

Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ. դատարանը հրաժարվել է նրան ազատ արձակել

Ներքին 2 տարի առաջ - 20:38 28-09-2022
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է հրթիռների գործով անցնող Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակել կամ փոխել նրա խափանման միջոցը։ Այս մասին հայտնում է Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

Նշվում է, որ նախկինում Տոնոյանը եղել է բարձրաստիճան պաշտոնատար անձ, ՀՀ պաշտպանության նախարար, և գործով անցնող անձինք, ըստ էության, հիմնականում նույն նախարարության ներկա և նախկին աշխատակիցներ են, և մտավախություն կա, որ կախվածություն կամ այլ հարաբերություններ օգտագործելով՝ Դավիթ Տոնոյանը կարող է ազդեցություն ունենալ նրանց վրա, ինչը Տոնոյանի փաստաբանն անհիմն է համարում:

Ամենից շատ դիտված