Իրանի արտգործնախարարի համոզմամբ՝ երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը չեն հանգեցնի ռեժիմի փոփոխության
copy image url

Իրանի արտգործնախարարի համոզմամբ՝ երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը չեն հանգեցնի ռեժիմի փոփոխության

Արտաքին 2 տարի առաջ - 16:55 28-09-2022
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանում որևէ առանձնահատուկ բան տեղի չի ունենում և հավելել, որ երկրում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա։

Իրանական «IRNA» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբդոլլահյանն այս մասին ասել է «NPR»-ին տված հարցազրույցում։ Աբդոլլահյանի խոսքով բողոքի ակցիաներից շատերը արտասահմանյան լրատվամիջոցների և արտաքին աժիոտաժի արդյունք են։

«Ես նրանց վստահեցնում եմ, որ Իրանում ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունենում»,- ասել է նա` արևմտյան գործընկերներին ուղղված իր ուղերձի մասին:

«Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի։ Մի խաղացեք Իրանի ժողովրդի զգացմունքների վրա»,- հավելել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նա հիշեցրել է, որ ոստիկանական տեղամասում ունեցած սրտի նոպայի արդյուքնում հիվանդանց տեղափոխված, իսկ այնուհետև մահացած Մահսա Ամինիի մահը լրջորեն հետաքննվում է։ Աբդոլլահյանը շեշտել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին դեպքից հետո զանգահարել է Ամինիի ընտանիքին և խոստացել, որ դեպքի առթիվ ամբողջական հետաքննություն կիրականացվի։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը թեև ընդունել է, որ բողոքի ցույցերը կարծես թե տարածված են իր երկրում, այնուամենայնիվ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ դրանցից շատերը տեղի են ունենում արտասահմանյան լրատվամիջոցների և արտաքին աժիոտաժի արդյունքում։

«Իրանցիները զգացմունքային մարդիկ են և մաքուր զգացմունքներ ունեն, և դեպքից հետո առաջին ժամերին նրանք խաղաղ բողոքի ցույց էին անում, և այժմ բոլորը սպասում են դատական համակարգի հետաքննության ավարտին։ Բայց միևնույն ժամանակ կային որոշ արտաքին տարրեր, ինչպիսիք են արբանյակային ալիքները, որոշ կայքեր, որոնք խրախուսում էին Իրանում մարդկանց դուրս գալ փողոց և բռնի վարքագիծ դրսևորել, և այդ պատճառով ցույցերը վերածվեցին բռնության և անկարգությունների։

Եթե ԱՄՆ-ն իսկապես հոգ է տանում Իրանի ժողովրդի մասին, նրանք կարող են տեսնել այն փաստը, որ հազարավոր իրանցի երեխաներ են մահացել իրենց կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով»,- եզրափակել է Իրանի արտգործնախարարը։

Ամենից շատ դիտված