Արմավիրի մարզում «Opel»-ը տապալել է էլեկտրասյունն ու 2 արագաչափերը և գլխիվայր շրջվել․ shamshyan.com
copy image url

Արմավիրի մարզում «Opel»-ը տապալել է էլեկտրասյունն ու 2 արագաչափերը և գլխիվայր շրջվել․ shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 18:31 27-09-2022
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մեծամորի վարչական տարածքում բախվել է էլեկտրասյանն ու արագաչափերի սյանը և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել բաժանարար գոտու մեջտեղում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» ԲԿ։

Բախման հետևանքով էլեկտրասյունը, որի վրա նաև ամրացված են եղել երկկողմանի արագաչափերը, տապալվել ու կոտրվել է, իսկ երկաթե սյուներից մեկն էլ շպրտվել և վնասել է դեպի Արմավիր ընթացող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածն ու դիմապակին։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։