Կվերականգնվի ոչ միայն Հակոբավանքը, այլև դեպի վանք տանող ճանապարհը․ ճարտարապետ

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:55 26-09-2022
Հակոբավանքում նախատեսվող վերականգնման աշխատանքներին ընդառաջ արդեն ավարտված են պեղման, մաքրման, ուսումնասիրման ու նախագծման աշխատանքները։

Այս մասին Oragir news-ին հայտնեց վանական համալիրի վերականգնման նախագծի հեղինակ, ճարտարապետ Սամվել Այվազյանը։ Իր խոսքով՝ առաջիկայում նախատեսում են մեկնարկել համալիրի բուն վերականգնման աշխատանքները։

«Ըստ էության՝ Հակոբավանքի 3 մասով իրականացված վերականգնման նախագծային աշխատանքները պատրաստ են։ Առաջին մասը հոգևոր կառույցներն են, երկրորդը՝ արևելյան կողմում գտնվող բնակելի կառույցն է և 3-րդը՝ վանքի արևտյան մասում գտնվող գլխավոր մուտքը»,- մանրամասնեց ճարտարապետը։

Ըստ Այվազյանի՝ համալիրի միայն մի հատվածում դեռևս անավարտ մնացած մաքրման աշխատանքները կիրականացվեն վերականգնմանը զուգահեռ։ Նախատեսվում են բարեկարգել նաև դեպի վանք տանող ճանապարհները։ Մասնագետը հավաստիացնում է․ վերականգնումն իրականացվելու է պահպանելով միջնադարյան համալիրի նախկին տեսքը։

Ամենից շատ դիտված