«Թշնամին իր պատմական շանսը բաց չի թողնելու․ աշխարհը խառն է, և այդ պայմաններում Հայաստանը շարունակում է ղեկավարել ամազոնյան աբորիգենի մտավոր ունակություններով ազգակործան պատուհասը»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Մնում է պատրաստվել վերահաս պատերազմին՝ առաջին հերթին հեռացնելով չարիքը, ով նույնիսկ այս օրհասական պահին ոչինչ չի անում՝ ՄԱԿ-ի ամբիոնից խաղաղություն մուրալուց բացի։ Պետք է հասկանալ, որ ոչ ոք չի օգնելու, խոսքերով ոչինչ հնարավոր չէ փոխել, իսկ կենդանական պատրանքներով ապրող այս մարդու գերագույն հրամանատարությամբ պատերազմում որևէ արդյունքի հասնելն անհնար է»։