Նախագահն ընդունել է Բելգիայի խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

Ներքին 2 տարի առաջ - 19:57 23-09-2022
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով խորհրդարանականներին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Բելգիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի Հայաստանի համար:

«Մեր 30 տարվա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, մենք անընդհատ սերտացրել ենք մեր հարաբերությունները և, ըստ էության, իմ հանձնառությունը, կառավարության հանձնառությունն է ավելի ընդլայնել մեր հարաբերությունները, նոր բնագավառներ ընդգրկել»,- ասել է նախագահը:

Մարկ Դեմեսմեկերը շնորհակալություն է հայտնել նախագահ Վահագն Խաչատուրյանին ընդունելության համար և շեշտել, որ կարևորում են Հայաստանի հետ հարաբերություններն ու փոխգործակցությունը ոչ միայն երկկողմ մակարդակում, այլև Եվրամիության շրջանակում:

Հանդիպման ընթացքում բելգիացի խորհրդարանականների խնդրանքով նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված նախահարձակ գործողություններին և դրանց հետևանքներին:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիան հարված է հասցնում տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման օրակարգին:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի