Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետի պաշտոնում կհամակարգի մի քանի ոլորտ
copy image url

Տիգրան Ավինյանը փոխքաղաքապետի պաշտոնում կհամակարգի մի քանի ոլորտ

Ներքին 2 տարի առաջ - 14:43 23-09-2022
Երևանի նորընտիր փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կհամակարգի Երևանի շինբարեկարգման, կանաչապատման, մշակույթի, կառավարության հետ իրականացվող ծրագրերի ոլորտները, ինչպես նաև կվերահսկի և կհամակարգի թաղապետարանների աշխատանքը:

Նա նշեց, որ հանրային շահը պետք է գերակա լինի անհատական շահից և հենց այդ բանաձևով էլ պետք է լուծել բոլոր խնդիրները:

«Մեր երազանքի Երևանը հնարավոր չէ ունենալ առանց երևանցիների օգնության: Երևանի համար պետք է հոգ տանի յուրաքանչյուր բնակիչ, ինչպես մի մեծ ընտանիքում և այդ մշակույթի սերմանումը մեր առաջնային նպատակներից է: Որքան էլ մեր մաքրության պահապանները մեր հետևից հավաքեն, մաքրությունը մեր բոլորիս հանրային պատասխանատվությունն է: Մեր կողմից հասանելիքն անելով՝ վստահ եմ, որ քաղաքում բոլորովին այլ մթնոլորտ կձևավորենք»,-ասաց Ավինյանը՝ հավելելով, որ քաղաքում չկան մանր խնդիրներ , որովհետև հենց մանրուքներն են վնասում առողջ միջավայրը` փչացնելով մեր առավոտն ու երեկոյան հանգիստը:

«Իմ մշտական կապը ես պահպանելու եմ երևանցիների հետ` վարչական շրջայցերով ընդունելություններով, օգտագործելով էլեկտրոնային հարթակները»,-նշեց նա:

Երևանի ավագանին սեպտեմբերի 23-ի արտահերթ նիստում Տիգրան Ավինյանին նշանակեց փոխքաղաքապետ:

Ամենից շատ դիտված