Մի հատ շենք չենք կարողանում կարգի բերել, ո՞նց ենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու․ քաղաքացի

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:13 22-09-2022
Սուրմալու առևտրի կենտրոնում երեկ՝ սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած վերջին փլուզման հետևանքով առևտրի կետեր են վնասվել։ Այս պահին էլ տեղում այդ կետերի մաքրման ու փլատակների հեռացման աշխատանքներ են իրականացվում։

Տեղում աշխատող քաղաքացիները Oragir news-ին հայտնեցին, որ բարեբախտաբար, դեպքի պահին այդ կետերում մարդ չի եղել։ Մեր նկարահանող խումբը զրուցել է վերջին փլուզման հետևանքով վնասված մեքենաներից մեկի սեփականատիրոջ հետ։

Նա հայտնել է, որ արդեն երկրորդ օրն է, ինչ փորձում է կապվել պատկան մարմինների հետ՝ կրած վնասի փոխհատուցման համար, սակայն, որևէ արդյունքի չի հասել։

Հիշեցնենք, որ երեկ 17։45-ի սահմաններում Սուրմալու առևտրի կենտրոնի վթարային շենքի մի մասում նոր փլուզում էր տեղի ունեցել։ Պատահարի հետևանքով վնասվածք ստացած 3 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրանց վիճակը գնահատվել է բավարար։ Դեպքի արդյունքում փլատակների մեջ է հայտնվել նաև երկու մեքենա։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված