Ծափահարում եմ, նրանք լավ թուրքի զինվոր կարող են լինել․ զոհվածի մայրը՝ ոստիկանների մասին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:19 21-09-2022
Եռաբլուրից առավոտյան տիկին Գոհարին բերման է ենթարկել չորս ոստիկան․ «Տարածքն էին ազատում, որ Նիկոլ-աղբը գա, հանգիստ անցնի վերև։ Զարմանալու չէր, սպասելու էր։ Այդ պիղծի վարած քաղաքականության պատճառով են էստեղ էս երիտասարդները հողի տակ պառկած»։

Հարցին, թե հասկանալի՞ էր, թե ինչու էին այսքան շատ ոստիկանները, տիկին Գոհարն ասաց․ «Մեզ ճնշելու համար։ Մենք քիչ էինք, բայց ինչքան մենք շատանում ենք, իրենք էլ իրենց զորքի քանակությունն են բազմապատկում»։

Գնահատելով ոստիկանների աշխատանքը՝ որդեկորույս մայրն ասաց․ «Ծափահարում եմ, նրանք լավ թուրքի զինվոր կարային լինեին։ Որդին՝ Արման Աշոտի Բաղդասարյանը, կամավորական է եղել․ կռվել է Ջրականում։ Վերջին անգամ խոսել են իր հետ 2020-ի հոկտեմբերի 2-ին։ Որդու ԴՆԹ-ի հետ մոր և ավագ որդու ԴՆԹ-ների համընկնումը Հայաստանում հաստատվել է, սակայն արտերկրում երկու անգամ հերքվել է։ Այստեղ արձագանքել են․ «Թերի է արվել․․․ Տարել են Հոլանդիա, հաստատված բերել են, ասել եմ՝ ինձ ցույց տվեք այդ փաստաթուղթը, ես իրավունք ունե՞մ, չէ՞։ Գտնում եք, որ իմ որդու մասու՞նքն է, ցույց տվեք։ Ցույց չեն տալիս։ Շատ անհայտներ կան։ Այսքան անհայտներով խնդիր լուծել կարելի»,- ասաց նա։