Մանկապարտեզների սաների ծնողները վրդովված են. բացակաները հարգելի չեն համարվում. Ժողովուրդ
copy image url

Մանկապարտեզների սաների ծնողները վրդովված են. բացակաները հարգելի չեն համարվում. Ժողովուրդ

Մամուլ 2 տարի առաջ - 09:24 21-09-2022
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեւանի մանկապարտեզների սաների ծնողները հայտնվել են անհարմար դրության մեջ. պատճառը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի որոշումն է: Խոսքը 2021 թվականի հոկտեմբերի 11-ի 76-Ն որոշումն է, ըստ որի՝ ուսումնական տարվա ընթացքում սանի՝ անկախ պատճառից, 75 աշխատանքային օր բացակայելու դեպքում, ըստ կրթության նախարարի որոշման՝ հարգելի չի համարվում երեխայի բացական անգամ այն դեպքում, երբ երեխան հիվանդ է եղել եւ ներկայացրել է բժշկի տեղեկանք՝ այդ մասին վկայող:
Այս որոշումը ծնողների շրջանում լուրջ դժգոհություն է առաջացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ է, ինչ դժգոհություններ է ստանում մանկապարտեզների սաների ծնողներից: Բանն այն է, որ առանց այդ էլ ծնողների մեծ մասը ահռելի ջանքեր է գործադրում, որ երեխաներին տեղավորի մանկապարտեզում: Իսկ այդ տարիքի երեխաները, սովորաբար, մանկապարտեզ հաճախելու հենց երկրորդ կամ երրորդ օրն արդեն հիվանդանում են եւ ստիպված են լինում օրերով տանը մնալ:
Երեխաները՝ հատկապես մսուր մանկապարտեզ հաճախող, գտնվում են խառը իմունիտետի փուլում: Բացի այդ, վերջին շրջանում ջրծաղիկի դեպքերն են ավելացել մանկապարտեզներում, իսկ ինչպես հայտնի է՝ ջրծաղիկի բուժման ընթացքը բավականին երկար է տեւում. միայն 21 օր արգելքի փուլն է, երեխան պետք է ինքնամեկուսանա: Սակայն, սա հաշվի չի առնվել: Բացի այդ, պարզվեց նաեւ՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ չի քննարկվել հարցը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախարարությունից ասացին, որ իրենք տեղյակ չեն եւ չեն առնչվում այդ որոշման հետ: Մինչդեռ, պետք է երեխաների բացակայությունների սահմանափակումը առաջնահերթ քննարկվեր հենց առողջապահության նախարարության հետ՝ հարցը դիտարկելով, հիվանդությունները, վիրուսները եւ այլ խնդիրները հաշվի առնելով:
Մանկապարտեզների սաների ծնողները պահանջում են, որ փոփոխություններ արվեն, եւ հրամանը նախկին տեսքին վերադառնա, այսինքն՝ 75 աշխատանքային օրերի բացակաների համար, երբ հիվանդության վերաբերյալ ներկայացվի բժշկի տեղեկանք այդ մասին վկայող, ապա բացակաները հարգելի համարվեն»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում