Կարմիր Խաչի պատվիրակները ծանոթացել են Վարդենիս համայնքի տուժած բնակավայրերում տիրող իրավիճակին
copy image url

Կարմիր Խաչի պատվիրակները ծանոթացել են Վարդենիս համայնքի տուժած բնակավայրերում տիրող իրավիճակին

Ներքին 2 տարի առաջ - 22:13 20-09-2022
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տնտեսական անվտանգության պատվիրակ Նինո Սաբաշվիլիին, տնտեսական անվտանգության տարածքային ներկայացուցիչ Սարգիս Մարտիկյանին, Կարմիր Խաչի Գեղարքունիքի մարզի նախագահ Մակիչ Մնացականյանին։

Կարմիր Խաչի ներկայացուցիչների այցի նպատակն էր՝ ծանոթանալ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մի շարք տուժած բնակավայրերում տիրող իրավիճակին՝ առաջիկայում տուժած բնակչությանը կամ տնտեսություններին աջակցություն ցուցաբերելու համար։

Ներկայացվել է Վարդենիս համայնքի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Վերին Շորժա, Ներքին Շորժա, Այրք, Ազատ, Տրետուք, Ջաղացաձոր, Կոտական բնակավայրերում ռազմական գործողությունների հետևանքով տիրող իրավիճակը։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել նշված բնակավայրերից տարհանված բնակիչների կարիքների գնահատմանը, նրանց ժամանակավոր կացարաններով, սննդով և անհրաժեշտ այլ պարագաներով ապահովելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հրետակոծված բնակարանների վնասի չափերի ճշգրտման, դրանց վերանորոգման կամ կառուցման ուղղությամբ մարզային հանձնաժողովի կողմից տարվող աշխատանքներին։

Խոսվել է նաև ռազմական գործողությունների հետևանքով նշված բնակավայրերում դպրոցականների կրթական իրավունքների խաթարման, տարհանված բնակչության շրջանում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալ-հոգեբանական և այլ բնույթի աջակցության ծրագրերի իրականացման մասին։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի տնտեսական անվտանգության պատվիրակ Նինո Սաբաշվիլին ներկայացրել է մշակված մի շարք ծրագրեր, որոնք նախատեսում են իրականացնել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով Վարդենիս համայնքի բնակավայրերում՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն հավաքագրելուց և իրավիճակը գնահատելուց հետո։

Հանդիպման ընթացքում խոսել են նաև լայնածավալ ագրեսիայից տուժած և տարհանված բնակիչներին Հայկական Կարմիր Խաչի կողմից ցուցաբերվող աջակցությունների մասին։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում