Վարսեր գյուղում այրվել է մոտ 350 հակ անասնակեր
copy image url

Վարսեր գյուղում այրվել է մոտ 350 հակ անասնակեր

Ներքին 2 տարի առաջ - 19:07 20-09-2022
Սեպտեմբերի 20-ին, ժամը 14։28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարսեր գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել՝ 17:12-ին։ Այրվել է մոտ 350 հակ անասնակեր։