Կառավարությունը հետաձգել է Անկախության օրվան նվիրված միջոցառումը Ադրբեջանի ագրեսիայի պատճառով
copy image url

Կառավարությունը հետաձգել է Անկախության օրվան նվիրված միջոցառումը Ադրբեջանի ագրեսիայի պատճառով

Ներքին 2 տարի առաջ - 19:13 19-09-2022
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հետաձգել է Անկախության օրվան նվիրված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 21-ին:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց ՀՀ կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արմեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ միջոցառումը հետաձգվում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ լայնածավալ ագրեսիայի պատճառով: