Բարեկամ երկիր Հայաստանը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից և մնացել միայնակ․ ֆրանսիացի պատգամավոր
copy image url

Բարեկամ երկիր Հայաստանը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից և մնացել միայնակ․ ֆրանսիացի պատգամավոր

Ներքին 2 տարի առաջ - 18:31 17-09-2022
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լոիզոն անդրադարձել է հայ զոհված կին զինծառայողի նկատմամբ ադրբեջանցի զինծառայողների խոշտանգումներին:

Նա մասնավորապես, Twitter-ի իր էջում նշել է. «Նա հայ է։ Նա անդամահատվել, բռնաբարվել և դանակահարվել է ադրբեջանցի զինվորների կողմից, որոնք նկարահանել և հրապարակել են իրենց հանցագործությունը: Սա տեղի է ունենում այսօր, և դա անհանդուրժելի է։

Ինչպես ես դատապարտում եմ Ռուսաստանի վայրագությունները Ուկրաինայում, այնպես էլ վրդովված եմ ադրբեջանական հանցագործություններից։

Չկան լավ ու վատ կողմեր, մեզ ցնցողներ և աչք փակողներ։ Կա բարեկամ երկիր Հայաստան, որը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից և մնացել միայնակ։ Ագրեսորին դատապարտելը, հարձակվողին աջակցելը արդիական է նաև Հայաստանի համար»:

Ամենից շատ դիտված