«5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պատկերացնու՞մ եք։ Թշնամու զինված խումբը մեր կողմից շրջափակման մեջ է, ու ԳՇ պետը խոսում է նրանց հեռացնելու մասին, այսինքն՝ մխրճվել են մեր տարածք, շրջափակվել են, ու ոչ ոչնչացնում ենք, ոչ գերևարում ենք, այլ թույլ ենք տալիս, որ հեռանա՞ն... ինչքան փորձում եմ ռացիոնալ բացատրություն գտնել, հանգում եմ մեկ տարբերակի. դիմացը Ադրբեջանի կողմից ինչ-որ համարժեք զիջում է արվում, օրինակ՝ առնվազն նույն թվով հայ ռազմագերիներ. ուստի պահանջում եմ բացատրություն։ Եթե այս տրամաբանության մեջ չէ, ապա ձեռքս չի գնա գրեմ, թե ինչ է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը»։