Երևան քաղաքի ավագանու և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
copy image url

Երևան քաղաքի ավագանու և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Ներքին 2 տարի առաջ - 20:32 15-09-2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկուն: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նախևառաջ անդրադարձել է վերջին օրերին մեր պետության դեմ Ադրբեջանի սանձարձակած դատապարտելի պատերազմին, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք նրա ներխուժմանը, խաղաղ բնակավայրերի հրետակոծության, ավերածությունների և ցավալի զոհերի խնդրին և Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության դեմ Ադրբեջանի հետագա ագրեսիվ ռազմական գործողությունների ու սպառնալիքների անթույլատրելիությանը:
Նշվում է, որ ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը և Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը:

«Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդգծել է, որ Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի հետ, և համոզմունք հայտնել, որ երկու քաղաքների օրենսդիր մարմինների միջև ստորագրվելիք փաստաթուղթը նոր հեռանկարներ կբացի նաև այս մակարդակում համատեղ ծրագրեր իրականացնելու համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկին իր հերթին նկատել է, որ երկու քաղաքների միջև իսկապես առկա է գործակցության լայն դաշտ, ինչը հնարավորություն կտա ընդգրկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ:

Պաշտոնական ձևաչափով հանդիպումից հետո Երևան քաղաքի ավագանու և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ փոխըմբռնման հուշագրով գործակցություն կծավալվի տեղական ինքնակառավարման, քաղաքաշինության և հողօգտագործման, բյուջետային գործընթացի և հարկային քաղաքականության, մշակույթի, կրթության, նորագույն տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի և այլ բնագավառներում:

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին