Մեր միահամուռ պայքարը սկսեց իր արդյունքները տալ․ Ավետիք Չալաբյան
copy image url

Մեր միահամուռ պայքարը սկսեց իր արդյունքները տալ․ Ավետիք Չալաբյան

Ներքին 2 տարի առաջ - 10:05 15-09-2022
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի բարեկամներ,
Երեկ մենք ծանրագույն գիշեր ապրեցինք մեր կյանքում՝ սահմանից եկող տագնապալի լուրեր, Ջերմուկի շրջափակման վտանգ, վարչապետի աթոռին կառչած անձի անհեթեթ հայտարարություններ իր կողմից պատրաստվող դավաճանական նոր գործողության մասին, պաշտպանության նախարարի աթոռում պատահական հայտնված անձի անհեթեթ պնդումներ, որ բանակը ոչ մի բանի կարիք չունի, ՔՊ անհետացած «ժողովրդական» պատգամավորներ, որոնցից ոչ մեկը չհամարձակվեց ժողովրդի մոտ դուրս գալ:
Մեր միահամուռ պայքարը սակայն սկսեց իր արդյունքները տալ՝
ա) մեր բանակը մի քանի ուղղություններով կոշտ հակահարված է հասցրել, ներառյալ Ջերմուկի
բ) գիշերը հաստատվել և պահպանվել է հրադադար
գ) Իրանը զորքեր է մոտեցրել մեր և Ադրբեջանի սահմաններին
դ) Փաշինյանը հրապարակավ հրաժարվեց իր հայտարարությունից
ե) ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները սկսեցին Փաշինյանի անվստահություն հայտնելու գործընթացը
զ) Արցախի հանրապետության նախագահը հրապարակավ դիստանցավորվեց Փաշինյանից
է) չնայած ծայրահեղ լարվածությանը և բազմաթիվ սադրիչների գործունեությանը, ԱԺ դիմաց հնարավոր եղավ կանխել հնարավոր բախումները, և գործընթացը տեղափոխել քաղաքական դաշտ, այն շարունակվելու է
Ես և իմ գործընկերները ձեզ տեղյակ կպահենք հետագա պլաններից և զարգացումներից. խնդրում ենք տուրք չտալ խուճապին, ատելությանը, պահային արդյունք ստանալու գայթակղությանը՝ թշնամին հենց դրան է սպասում, որպեսզի ջարդի մեր պայքարը: Եթե միասնական և խելամիտ գործենք, քայլ առ քայլ կազատագրենք մեր հայրենիքը թուրքից, արդեն այդ ճանապարհին ենք: Աստված զորավիգ, մինչ վերջնական հաղթանակ»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում