Եթե Ադրբեջանը փորձի Սյունիք մտնել, ապա պետք է հասկանալ, որ դա պրովոկացիա է Իրանի ուղղությամբ․ Ստեփան Դանիելյան
copy image url

Եթե Ադրբեջանը փորձի Սյունիք մտնել, ապա պետք է հասկանալ, որ դա պրովոկացիա է Իրանի ուղղությամբ․ Ստեփան Դանիելյան

Ներքին 2 տարի առաջ - 18:33 12-09-2022
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե Ադրբեջանը փորձի Սյունիք մտնի, ապա պետք է հասկանալ, որ դա պրովոկացիա է Իրանի ուղղությամբ, Իրանի «կարմիր գծերն» են ստուգում, այսինքն Իրանին ուզում են ներքաշել առճակատման ու խփեն (փաստորեն դրանով Իրանի միջուկային ծրագրի պայմանավորվածությունն այդպես «լուծեն»), Ռուսաստանին էլ նվաստացնեն, որ իր պաշտոնական դաշնակցին չի կարողանում պաշտպանել: Փաստորեն դա իսրայելական-բրիտանական ծրագիր է:

Հ.Գ. Չհարցնեք, թե բա ինչ եղավ Վիլսոնի իրավարար վճիռը, դեմոկրատիան, մարդու իրավունքները, միջազգային հանրությունը ... : Միջազգային հարաբերություններում նման հասկացություններ գոյություն չունեն ու չեն էլ ունեցել, կան շահեր ու ու միայն շահեր: Իսկ ով հակառակն է պնդում, փորձեք հասկանալ, թե ականջները որտեղից են աճում, եթե մինչև հիմա պարզ չէր»:

Ամենից շատ դիտված