Դատախազությունն ամփոփել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման վեց տարիները

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:56 12-09-2022
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինն ամփոփել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման վեց տարին։

Սեպտեմբերի 15–ին ավարտվում է Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը, այդ պաշտոնում նշանակվել է վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը։

Արթուր Դավթյանը գլխավոր դատախազ է ընտրվել 2016թ.–ի սեպտեմբերի 15–ին, փակ գաղտնի քվեարկությամբ։

Դատախազության հրապարակած տեսանյութում ներկայացված վիճակագրության համաձայն՝ 2017–ին կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունները կազմել են 92,5 տոկոս, 2021–ին այն նվազել է՝ կազմելով՝ 77,0 տոկոս։

Նշվում է, որ Դավյանի պաշտոնավարման տարիներին բարելավվել է ՄԻԵԿ 6–րդ հոդվածով երաշխավորված հակընդդեմ հարցման իրավունքը․ դատախազներին տրվել է կոնկրետ հանձնարարական՝ ապահովել անձի հակընդդեմ հարցման իրավունքը։

Վիճակագրություն է ներկայացվել նաև նախաքննական մարմիններին դատախազների կողմից տրված գրավոր ցուցումների վերաբերյալ․ 2016–ին՝ 1945 ցուցում, 2021–ին՝ 5200 ցուցում, 2022–ի առաջին կիսամյակում՝ 3619 ցուցում։

Օպերատիվ հետախուզական մարմիններին դատախազների կողմից տրված հանձնարարականները գրեթե կրկնապատկվել են։

2017–ին Արթուր Դավթյանի հրամանով՝ կոռուպցիային վերաբերելի միջազգային իրավական դրույթներին համապատասխան սահմանվել են քրեական օրենքով սահմանված արարաքները կոռուպցիոն հանցագործություններ համարելու չափանիշները, և դրանց հիման վրա առանձնացվել կոռուպցիոն հանցագործությունների նոր ցանկը, որը հետագայում սահմանվել է ՀՀ քրեական օրենքգրքում։

Պետական շահերի պաշտպանության վարչությունը 2017–2021թթ․ հայտնաբերել է պետությանը պատճառված 137 մլրդ դրամի վնաս՝ 2009–2016 թթ 31.9 մլրդ դրամի համեմատ։ 2017–2021թթ ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 7 մլրդ դրամի վնաս՝ նախորդող տարիների համեմատ մոտ 4.3 անգամ ավելի։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում