Կայացան Չեմպիոնների լիգայի С խմբի մեկնարկային տուրի հանդիպումները։
«Ինտերը» սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց «Բավարիային»։
Ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստը 2017/18թ․ մրցաշրջանից ի վեր առաջին անգամ մասնակցեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպման։

Հյուրերի կազմում գոլի հեղինակ է դարձել Լերոյ Սանեն, գրանցվել է նաև ինքնագոլ։
Եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի շրջանակում «Ինտերը» հաջորդ հանդիպումն անցկացնելու է սեպտեմբերի 13-ին՝ հյուրընկալվելով Պլզենի «Վիկտորիային»։
«Ինտեր» - «Բավարիա» հանդիպման տեսությունը․