«Ինտերը» նոր մրցաշրջանի նախապատրաստության շրջանակում հերթական ընկերական հանդիպումն անցկացրեց։
Պեսկարայում կայացած խաղում միլանյան թիմը 2։4 հաշվով պարտվեց «Վիլյառեալին»։
Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր «Ինտերի» պահեստայինների թվում և փոխարինման մտավ 54-րդ րոպեին։
Սիմոնե Ինձագիի գլխավորած «Ինտերն» ավարտեց ընկերական հանդիպումների շարքը։ Օգոստոսի 13-ին թիմն Ա սերիայի առաջին տուրում մրցելու է «Լեչեի» հետ։