Oragir.news-ի տեղեկություններով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կրկին անցնում է «ապօրինի ծագում ունեցող գույքի» գործով։ Մեզ հասած տեղեկություններով՝ այս անգամ դատախազությունը դիմել է դատարան՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող թվով 2 գույքի վրա կալանք դնելու համար, որոնք, ըստ Դատախազության, ապօրինի ծագում ունեն։
Հիշեցնենք, որ այս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթ էր հարուցվել նաև Աբրահամյանին պատկանող և Մանումենտում գտնվող շքեղ առանձնատան վերաբերյալ, դրա վրա կալանք էր դրված, սակայն հետո կալանքը հանվեց, իսկ առանձնատունն էլ վաճառվեց նորհայատ, իշխանությունների սրտի օլիգարխի համբավ ունեցող Նարեկ Նալբանդյանին։