Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել․ ՊՆ
copy image url

Հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող է զոհվել․ ՊՆ

Ներքին 2 տարի առաջ - 13:42 06-09-2022
Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից պարտադիր ժամկետային զինծառայող է զոհվել,, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.): Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր:

Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: