Երևանի տրանսպորտը կրկին կաթվածահար է
copy image url

Երևանի տրանսպորտը կրկին կաթվածահար է

Ներքին 2 տարի առաջ - 11:03 05-09-2022
Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանի ու Երևանի իշխանություններն անընդհատ բարձրաձայնում են մայրաքաղաքում տրանսպորտային բարեփոխումների մասին՝ նոր ավտոբուսներ, երթուղիներ են։ Բայց կարծես թե Երևանի տրանսպորտը նորից հայտնվել է կաթվածահար վիճակում։

Սեպտեմբերի 1-ից սկսած՝ քաղաքացիները նորից սկսել են ժամով սպասել տրանսպորտին, քանի որ մարդկանց հոսքի հետ զուգահեռ քաղաքապետարանը չի ավելացրել տրանսպորտի թիվը։ Հատկապես ծանր է Նոր Նորքից Երևանի կենտրոն եկող քաղաքացիների վիճակը։

Գերծանրաբեռնված ավտոբուսներն ու երթուղայինները ոչ բոլոր կանգառներում են կանգնում։ Մարդիկ ստիպված օգտվում են տաքսի ծառայություններից, որոնք, օգտվելով առիթից, աստղաբաշխական թվեր են սահմանում։

Բացի դրանից՝ քաղաքը կաթվածահար վիճակում էր նաև ավանդական դարձած խցանումների պատճառով։







Ամենից շատ դիտված