Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր-ղեկավարներ Մանե Թանդիլյանին և Մեսրոպ Առաքելյանին
copy image url

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր-ղեկավարներ Մանե Թանդիլյանին և Մեսրոպ Առաքելյանին

Ներքին 2 տարի առաջ - 11:20 03-09-2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ԱՀ հռչակման 31-րդ տարեդարձի առթիվ Ստեփանակերտում գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր-ղեկավարներ Մանե Թանդիլյանին և Մեսրոպ Առաքելյանին:

Այս մասին հայտնում են ԱՀ Նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել են Արցախի շուրջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Մանե Թանդիլյանին և Մեսրոպ Առաքելյանին՝ մշտապես Արցախի կողքին լինելու և տարբեր նախաձեռնություններով արցախահայության խնդիրների լուծմանը նպաստելու համար: