Դատախազն իր պաշտոնավարման ավարտին որոշել է ՀՀ գերագույն դավաճանին սպառնալ մահապատժով. Արթուր Ղազինյա
copy image url

Դատախազն իր պաշտոնավարման ավարտին որոշել է ՀՀ գերագույն դավաճանին սպառնալ մահապատժով. Արթուր Ղազինյա

Ներքին 2 տարի առաջ - 17:09 01-09-2022
ՀՀ գլխավոր դատախազն առաջարկում է պետական դավաճանության համար սահմանել մահապատիժ. Շատ հետաքրքիր է ստացվում: 2020թ. դեկտեմբերից նրա ձեռքի տակ կան նիկոլ փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու ԱՆՀԵՐՔԵԼԻ փաստեր, որոնց միայն մեկ քարորդը բավարար է քրեական հետապնդում հարուցելու և կասկածյալներին ձերբակալելու համար: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Արթուր Ղազինյանը:

Նա նաեւ հավելել է. «Արդեն երկու տարի շարունակվող պետական ամենաբարձր մակարդակի դավաճանությունը «չնկատող» դատախազն իր պաշտոնավարման ավարտին որոշել է ՀՀ գերագույն դավաճանին սպառնալ մահապատժով՝ հասկացնելով, որ հաջորդ դավաճանական քայլն արդեն չի ներվելու:
Իսկ որն է՞ այդ քայլը, կամ միգուցե քայլերը, որոնց կատարման դեպքում ՀՀ գլխավոր դատախազն անուղղակիորեն սպառնում է նիկոլ փաշինյանին:
Դրանք երկուսն են. Սյունիքով միջանցքի տրամադրելու որոշումը և խաղաղության պայմանագրի ստորագրումը:
Սրանցից յուրաքանչյուրը հավասարազոր է մահվան՝ ինչպես պետական, այնպես էլ անձնական մակարդակներում:
Կհասկանա՞ նիկոլը այս ակնարկը, կարծում եմ այո»։

Ամենից շատ դիտված