«Ես չեմ հետևում կնոջս ֆեյսբուքյան գրառումներին»․ Վահրամ Դումանյանը մեկնաբանեց կնոջ ընդդիմադիր գրառումները
copy image url

«Ես չեմ հետևում կնոջս ֆեյսբուքյան գրառումներին»․ Վահրամ Դումանյանը մեկնաբանեց կնոջ ընդդիմադիր գրառումները

Ներքին 2 տարի առաջ - 15:27 01-09-2022
Ես իրականում չեմ հետեւում կնոջս ֆեյսբուքյան գրառումներին: Այս մասին սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ մեկնաբանելով իր կնոջ՝ Անահիտ Դումանյանի գրառումներից մեկը, որում նա քննադատում է գործող իշխանություններին։

Նախարարը սկզբում տարակուսանք հայտնեց, բայց հետո սկսեց մեկնաբանել. «Կինս պատասխանել է այդ անձին (նա չմանրամասնեց, թե ինչ անձի մասին է խոսքը)։ Գիտե՞ք՝ ինչ է արել։ Նա տարրական մանիպուլյացիա է արել։ Խոսքը մոնտաժի մասին է։ Սակայն խոսքը բոլորովին այլ բանի մասին էր։ Այդ անձը գտել է իրեն հետաքրքող նյութը եւ սկսել է տարածել։ Այդ մարդուն խորհուրդ կտամ միայն լսել տաղանդավոր երգիչ Վլադիմիր Վիսոցկու հայտնի երգը եւ կեղտոտ կոշիկներով սրբավայր չմտնել՝ այն փչացնելու համար»,- ասաց Դումանյանը։

Ամենից շատ դիտված