ՀՀ ՊՆ ղեկավարը և Սերբիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր
copy image url

ՀՀ ՊՆ ղեկավարը և Սերբիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր

Ներքին 2 տարի առաջ - 20:05 31-08-2022
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 31-ին ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Սուրեն Պապիկյանը կարևորել է Սերբիայի հետ փոխգործակցությունը, մասնավորապես՝ ռազմատեխնիկական ոլորտում: Դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, իր հերթին, հաստատել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման սերբական կողմի պատրաստակամությունը:

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում` Կոսովոյի շուրջ տեղի ունեցող զարգացումների, Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի