Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին
copy image url

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին

Ներքին 2 տարի առաջ - 14:57 31-08-2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ։

Այս մասին լրատվամիջոցներին է հայտնել երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը։

«Այս տարի նույնպես նախագահ Քոչարյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական հեռագիր է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից»։

Մեր հարցին, թե որտե՞ղ և ինչպե՞ս է նախագահ Քոչարյանը անցկացնելու ծննդյան օրը, Միկոյանը պատասխանեց․ «Նախագահը Հայաստանում է և ինչպես միշտ, այս օրն անցկացնում է իր ընտանիքի հետ»։