92 տարեկանում մահացել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել են Կենտրոնական կլինիկական հիվանդանոցից։
«Միխայիլ Սերգեևիչ Գորբաչովը մահացել է այսօր երեկոյան՝ ծանր և երկարատև հիվանդությունից հետո»,- հայտնում են Կենտրոնական կլինիկական հիվանդանոցից։
Հունիսին Գորբաչովի հիմնադրամի խոսնակ Վլադիմիր Պոլյակովը հայտնել էր, որ Միխայիլ Գորբաչովը տառապում է երիկամների հիվանդությամբ և բուժում է ստանում։ Նա ԽՍՀՄ 91-ամյա նախկին նախագահի առողջության վատթարացումը կապել էր նաեւ տարիքի հետ։
Գորբաչովը ղեկավարել է ԽՍՀՄ-ը 1985 թվականից մինչև դրա փլուզումը՝ 1991 թվականը։