ՄԻԽԱՅԻԼ ԲՈՅԱՐՍԿԻՆ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ Է
copy image url

ՄԻԽԱՅԻԼ ԲՈՅԱՐՍԿԻՆ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՎԵԼ Է

Արտաքին 4 տարի առաջ - 12:17 17-02-2021

Թիվ 122 հիվանդանոցում հոսպիտալացվել է թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասան, երգիչ և հեռուստահաղորդավար, 71-ամյա Միխայիլ Բոյարսկին։

Այս մասին հաղորդում է https://super.ru/a/boyarskiy_skoraya կայքը։

Դեռ մանրամասն ախտորոշում չկա, բայց Covid 19 հաստատված չէ: Բացի այդ, 10 օր առաջ դերասանը պատվաստվել է։

«Ըստ ամենայնի, անոթային ռեակցիա է, – հայտնել է դերասանի կինը՝ Լարիսա Լուպպյանը, – միգուցե թույլ տան տուն գնալ, սպասում ենք բժիշկների որոշմանը»: Միխայիլ Սերգեևիչի գիտակցությունը տեղում է, հեռախոսով խոսել ենք, ասել է, որ արդեն լավ է: