Արդյոք լրիվ և օբյեկտիվ կերպով քննության է առնվել պատերազմի օրերին Ջալալ Հարությունյանի վարքագիծը․ Ռոբերտ Հայրապետյան
copy image url

Արդյոք լրիվ և օբյեկտիվ կերպով քննության է առնվել պատերազմի օրերին Ջալալ Հարությունյանի վարքագիծը․ Ռոբերտ Հայրապետյան

Ներքին 2 տարի առաջ - 20:31 30-08-2022
«44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 2 Արցախի պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար՝ Ջալալ Հարությունյանն ու Միքայել Արզումանյանը»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«Պատերազմի ավարտից շուրջ 1 տարի անց Ջալալ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ, ստացել Արցախի հերոսի կոչում:

Պատերազմի ավարտից շուրջ 2 տարի անց Միքայել Արզումանյանը ձերբակալվեց (պաշտոնավարման ընթացքում՝ ԱՀ նախագահի խորհրդական): Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել 44-օրյա պատերազմի ժամանակ իր պարտականություննեը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

44 օրերից ընդամենը 12 օրն է Արզումանյանը ղեկավարել ՊԲ-ն, մնացած ժամանակահատվածում այն իրականացվել է Հարությունյանի կողմից:

ՀԻՄԱ ՀԱՐՑ

Արդյոք համակողմանի, լրիվ և օբյեկտիվ կերպով քննության է առնվել պատերազմի օրերին Ջալալ Հարությունյանի վարքագիծը,

Արդյոք հաշվարկվել են դիրքային և տարածքային կորուստների ՊԲ 2 ղեկավարների կառավարման ժամանակ,

Եվ ի վերջո, բացի ենթադրյալ հանցանքից ի՞նչ այլ նպատակ է հետապնդում Արզումանյանի այսօրվա ձերբակալությունը:

Հ.Գ. ով գիտի հերթում քանի честь տված կա»։

Ամենից շատ դիտված