Ուզում ենք Գլխավոր դատախազին վերջին շանս տալ՝ իր պատիվը փրկելու համար. Նաիրա Մելիքյան

Ներքին 2 տարի առաջ - 17:09 30-08-2022
44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի մոտ։ Զոհված զինծառայողների հարազատները պահանջում են ձերբակալել Նիկոլ Փաշինյանին։

Զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայր Նաիրա Մելիքյանը լրագրողների հետ զրույցում՝ խոսելով իրենց պահանջների մասին ասաց.
«Մեր պահանջը նույնն է, ինչ-որ չորս ամիս առաջ՝ ապրիլին։ Մենք բողոք էինք ներկայացրել դատախազություն՝ միտումնավոր սպանդի կազմակերպման վերաբերյալ՝ պահանջելով անհապաղ ձերբակալել Փաշինյանին, մենք այսօր ունենք նույն պահանջը»,- ասաց նա։
Նաիրա Մելիքյանը նաև ասաց.« Ուզում ենք Գլխավոր դատախազին վերջին շանս տալ՝ իր պատիվը փրկելու համար»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի