Ոստիկանությունը պարզաբանում է Գյումրիում պարեկների կողմից վարորդի աչքերին դեղ լցնելու, ծեծելու լուրը
copy image url

Ոստիկանությունը պարզաբանում է Գյումրիում պարեկների կողմից վարորդի աչքերին դեղ լցնելու, ծեծելու լուրը

Ներքին 2 տարի առաջ - 10:32 30-08-2022
Օգոստոսի 29-ին սոցիալական և լրատվական կայքերում «Արտակարգ դեպք՝ Գյումրիում. պարեկները դեղ են լցրել քաղաքացու աչքերին, որից հետո սկսել են դաժանորեն ծեծի ենթարկել» վերտառությամբ տեղեկություն տարածվեց:

Վերոգրյալի մասին նշենք, որ Գյումրիում պարեկները ճանապարհային երթևեկության կանոնների խախտում կատարելու համար կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մեքենա: Վարորդն իր մոտ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական և տրանսպորտային միջոցի տեխանձնագիր: Նա չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին և դիմադրություն է ցույց տվել:

Պարեկները օգտագործելով հատուկ միջոց՝ իրականացրել են վարչական ձերբակալում: Ծեծի ենթարկելու և «դեղ» օգտագործելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Ամենից շատ դիտված