ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Գեղարքունիքի մարզի զորամասեր
copy image url

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Գեղարքունիքի մարզի զորամասեր

Ներքին 2 տարի առաջ - 21:11 26-08-2022
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները օգոստոսի 24-25-ը մշտադիտարկման այց են իրականացրել Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասեր և զինվորական հոսպիտալ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այցի հիմնական նպատակն էր բանակում կարգապահության բարձրացման և խաղաղ պայմաններում մահացության դեպքերի կանխարգելման ու պատճառների վերհանման հետ կապված հարցերի ուսումնասիրությունը:

«Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել զինվորների և սպաների հետ, տեղում արձանագրել են առկա խնդիրները, հրամանատարական կազմի հետ քննարկել դրանց լուծման հնարավոր տարբերակները։

Ուսումնասիրվել են նաև զորամասերի բուժծառայության վիճակը, զինվորների կեցության պայմանները, սննդի որակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են այցերի արդյունքները, որոնցով պայմանավորված՝ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու գերատեսչություններ։

Ամենից շատ դիտված