Կոնֆերենցիաների լիգա. հայտնի են «Փյունիկի» մրցակիցները
copy image url

Կոնֆերենցիաների լիգա. հայտնի են «Փյունիկի» մրցակիցները

Սպորտ 2 տարի առաջ - 17:09 26-08-2022
Այսօր՝ օգոստոսի 26-ին, կայացավ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2022/23թ. խմբային փուլի վիճակահանությունը։

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլից դուրս մնալուց հետո հայտնվել է ԿԼ-ի խմբային փուլում։ Հեղինակությամբ 3-րդ եվրոպական ակումբային մրցաշարի խմբային փուլում երևանյան թիմի մրցակիցներն են «Բազելը», «Սլովանը» և «Ժալգիրիսը» (H խումբ)։

Հիշեցնենք, որ «Սլովանում» է հանդես գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։

Վիճակահանության արդյունքները` այստեղ։